Երկիր. Հույսի հարցում տեղերը փոխվել են
Հայկական Մամուլ
«Երկիկր»-ի հետ զրույցում Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հրաժարվեց մեկնաբանել ներքաղաքական վերջին իրադարձություններն ու կանխատեսումներ անել կոալիցիայի հետագա ճակատագրի վերաբերյալ:
Շեշտելով, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ կլինի կոալիցիայի, ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հետ՝ նա նշեց, որ ՀԿԿ-ն ակտիվորեն նախապատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
«Մենք ունենք մեր ուղիղ գաղափարախոսությունը, որը ծառայում է ժողովրդին, և մենք ժողովրդի համար ենք պայքար մղելու, որ պառլամենտում անհրաժեշտ տեղեր ունենաք»,-նշեց նա: Մեր հարցին՝ արդյո՞ք կուսակցությունը բավարար ռեսուրսներ ունի՝ ընտրություններին մասնակցելու համար, Թովմասյանը պատասխանեց, որ ռեսուրսների հարցը բավականին ծանր է, երբեմն նույնիսկ՝ անլուծելի, բայց հույս հայտնեց, որ ժողովուրդը Կոմկուսին մենակ չի թողնի»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ