ՌԴ ՊՆ․ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Վոդյանսկոյեն
Աշխարհ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի մարզի Վոդյանսկոյե բնակավայրը։
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ բնակավայրը գրավել են «Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները։
Վոդյանսկոյեն գտնվում է Դոբրոպոլյեի հարավային ուղղությամբ, որտեղ վերջին շրջանում շարունակվում են ինտենսիվ մարտերը։ Միաժամանակ ռուսական աղբյուրները հայտնում են այդ հատվածում այլ բնակավայրերի ուղղությամբ առաջխաղացման մասին։
Ուկրաինական կողմը այս տեղեկության վերաբերյալ առայժմ չի հաստատել բնակավայրի նկատմամբ ռուսական ուժերի ամբողջական վերահսկողությունը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել