Ազարովը ԵՄ-ին մեղադրել է Ուկրաինայի մետալուրգիան «վերջնականապես կործանելու» մեջ
Աշխարհ
Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Եվրամիությունը խոչընդոտներ է ստեղծում ուկրաինական մետալուրգիական արտադրանքի արտահանման համար՝ այն պայմաններում, երբ երկրի խոշորագույն մետալուրգիական գործարաններից մի քանիսն արդեն դադարեցրել են աշխատանքը։
«Ամեն ինչ արվում է, որպեսզի Ուկրաինան ոչինչ չարտադրի և ամեն ինչ գնի արտերկրից։ Որպեսզի տնտեսությունն ամբողջությամբ կանգ առնի։ Սա լիակատար ձախողում է»,- գրել է Ազարովը։
Նրա խոսքով՝ իրավիճակը լրացուցիչ բարդացնում է նաև երկաթուղային փոխադրումների սակագների բարձրացումը։ Ազարովը պնդում է, որ այս ամենի հետևանքով Ուկրաինայի տնտեսությունը շարժվում է դեպի «լիակատար փլուզում»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել