Բժիշկները տղամարդու բրոնխից ատամնային պրոթեզ են հեռացրել
Հասարակություն
Չեբոքսարիում բժիշկները փրկել են 55-ամյա տղամարդու, որի աջ բրոնխում ատամնային պրոթեզ էր խրվել։ Նա հիվանդանոց էր դիմել շուրջ 10 օր շարունակվող հազի պատճառով, հայտնում է Չուվաշիայի առողջապահության նախարարությունը։
Համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում բժիշկները հայտնաբերել են օտար մարմին։ Պարզվել է, որ դա հինգ պսակից և շտիֆտներից կազմված ատամնային պրոթեզ է, որը տղամարդը կորցրել էր ախտանշանների ի հայտ գալուց կարճ ժամանակ առաջ։
Տղամարդը պատմել է, որ չի նկատել, թե ինչպես է պրոթեզը ներշնչել՝ կարծելով, որ պարզապես կուլ է տվել այն։ Բժիշկները տեսաբրոնխոսկոպիայի միջոցով հաջողությամբ հեռացրել են պրոթեզը՝ կանխելով հնարավոր բարդությունները։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել