Անապայի փողոցներում վառ վարդագույն աղավնիներ են հայտնվել․ ոստիկանությունը ստուգում է՝ ով է ներկել թռչուններին
Ռուսաստան
Ռուսաստանի Անապա քաղաքի փողոցներում նկատել են արտասովոր՝ վառ վարդագույն աղավնիների։ Թռչունների լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում, ինչից հետո դեպքով հետաքրքրվել է ոստիկանությունը։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ականատեսները ենթադրում են, որ աղավնիներին կարող էին ներկել անօրինական լուսանկարիչները՝ նրանց որպես լուսանկարվելու համար նախատեսված «ռեկվիզիտ» օգտագործելու նպատակով։
Անապայի ոստիկանությունը հայտնել է, որ հրապարակումներում կենդանիների նկատմամբ հնարավոր դաժան վերաբերմունքի հատկանիշներ է նկատել։ Ներկայում դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստուգում է իրականացվում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել