ՆԱՏՕ-ն հայտարարել է Իրանից հնարավոր հարվածներին դիմակայելու պատրաստակամության մասին
Համաշխարհային Մամուլ
ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել դաշինքի անդամ երկրների պաշտպանության համար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Եվրոպայում ամերիկյան ռազմական օբյեկտներին Իրանի հնարավոր հարվածների մասին տեղեկությունները։
Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության նոր սրման դեպքում Իրանը դիտարկում է Հարավային և Հարավարևելյան Եվրոպայում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու հնարավորությունը։ Հնարավոր թիրախների թվում նշվել են Բուլղարիայում և Կիպրոսում գտնվող օբյեկտները։
ՆԱՏՕ-ում ընդգծել են, որ դաշինքի զսպման և պաշտպանության հնարավորությունները շարունակում են արդյունավետ մնալ։ Որպես օրինակ՝ կառույցում հիշեցրել են այս տարի Իրանից Թուրքիայի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռների հաջող որսման դեպքերը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը