«Հյուսիսային հոսքերի» պայթեցման գործով ևս մեկ ուկրաինացի է ձերբակալվել
Աշխարհ
Գերմանիայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների պայթեցման գործով ևս մեկ կասկածյալ է ձերբակալվել։ Ուկրաինայի քաղաքացի Վլադիմիր Զ.-ն ձերբակալվել է Խորվաթիայում։
Գերմանական կողմի տվյալներով՝ տղամարդը ներգրավված է եղել մեկ այլ ուկրաինացու՝ Սերգեյ Կ.-ի խմբում, որին հունիսին մեղադրանք էր առաջադրվել գազատարների վրա հարձակումներին մասնակցելու համար։
Վլադիմիր Զ.-ն կասկածվում է 2022 թվականի սեպտեմբերին «Հյուսիսային հոսքեր» գազատարներում պայթուցիկ սարքեր տեղադրելու նպատակով իրականացված ստորջրյա սուզումներին մասնակցելու մեջ։
«Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Բորնհոլմ կղզու մոտակայքում։ Գերմանիայի, Դանիայի և Շվեդիայի հետաքննությունները չեն բացառել կանխամտածված պայթեցման վարկածը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել