Թեհրանի կոշտ նախազգուշացումը Պարսից ծոցի երկրներին
Աշխարհ
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահին Պարսից ծոցի երկրներին կոչ է արել ԱՄՆ-Իրան հակամարտության ընթացքում չաջակցել Վաշինգտոնին։
Նրա խոսքով՝ ամերիկյան զինված ուժերին ցուցաբերվող ցանկացած օգնություն կամ աջակցություն Թեհրանը կդիտարկի որպես համագործակցություն ԱՄՆ-ի հետ։
«Մենք զգուշացնում ենք, որ ագրեսորին՝ ամերիկյան զինվորականներին, ցուցաբերվող ցանկացած օգնություն կամ աջակցություն կդիտարկվի որպես համագործակցություն ամերիկյան զինված ուժերի հետ»,- հայտարարել է Աբդոլլահին։
Իրանցի զինվորականը նաև նշել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի իրականացրած որևէ գործողություն չի վրիպում Թեհրանի ուշադրությունից։
Նրա հայտարարությունը հնչել է տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող լարվածության պայմաններում։ Թեհրանը վերջին շրջանում բազմիցս զգուշացրել է տարածաշրջանի երկրներին՝ չտրամադրել իրենց տարածքը կամ ենթակառուցվածքները ամերիկյան ռազմական գործողությունների համար։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել