Պուտին․ Ռուսաստանին հարվածում են, բայց «կրիտիկական հետևանքներ չեն լինում»
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի ենթակառուցվածքների դեմ իրականացվող ահաբեկչական հարձակումները վնաս են հասցնում, սակայն կրիտիկական հետևանքներ չեն առաջացնում։
«Ռուսաստանի ենթակառուցվածքների դեմ ահաբեկչական հարձակումներից կրիտիկական հետևանքներ չկան, չեն եղել և լինել չեն կարող, սակայն վնաս դրանք հասցնում են»,- ասել է Պուտինը ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստում։
Միաժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի տնտեսության դինամիկան ընդհանուր առմամբ համեստ է, սակայն դրական։
Նրա խոսքով՝ երկրի ՀՆԱ-ն առաջին կիսամյակում աճել է 0,6 տոկոսով, իսկ երկրորդ եռամսյակում՝ 1,3 տոկոսով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը