GTA VI-ի խոշոր արտահոսք․ համացանցում հայտնվել են խաղի կադրերն ու աշխարհի քարտեզը
Աշխարհ
CyberLeek կեղծանունով հաքերը համացանցում հրապարակել է դեռ չթողարկված GTA VI-ի մի քանի րոպեանոց խաղային կադրեր և խաղային աշխարհի մանրամասն քարտեզը, հայտնում է TechSpot-ը։
Տեսանյութում գլխավոր հերոսներից Ջեյսոնը մեքենա է վարում, շրջում փողոցներում և կռվում անհայտ անձի հետ։ Կադրերում երևում է նաև խաղի ինտերֆեյսը և հերոսի որոշ ցուցանիշներ, ինչը կարող է վկայել GTA VI-ում RPG տարրերի առկայության մասին։ Հրապարակված քարտեզում երևում են հսկայական քաղաք և մի շարք փոքր բնակավայրեր։
TechSpot-ի գնահատմամբ՝ արտահոսած նյութերը, ամենայն հավանականությամբ, իրական են։ Դրանից հետո Rockstar-ը սկսել է հեղինակային իրավունքի խախտման հիմքով հեռացնել տեսանյութերը սոցիալական ցանցերից։ Սա GTA VI-ի ամենախոշոր արտահոսքն է 2022 թվականից ի վեր։ Խաղի թողարկումը նախատեսված է նոյեմբերի 19-ին։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել