Ռուսաստանը արձագանքել է Օմանին հարվածելու՝ Թրամփի սպառնալիքին
Ռուսաստան
Ռուսաստանը Օմանի հասցեին ԱՄՆ-ի սպառնալիքները գնահատում է որպես ճնշում գործադրելու փորձ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գեորգի Բորիսենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան հույս ունի, որ Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի, և խաղաղությունն ու կայունությունը կվերականգնվեն։ Նա ընդգծել է, որ դա կարևոր է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև ամբողջ աշխարհի համար՝ հաշվի առնելով այնտեղից էներգակիրների մատակարարումների նշանակությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր հարվածներ հասցնել Օմանին, եթե Մասկատը, նրա խոսքով, խոչընդոտի Վաշինգտոնին Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել