Պուտինը հայտնել է Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտի չափը
Ռուսաստան
Ռուսաստանի համախմբված բյուջեի դեֆիցիտը կազմել է 160 միլիարդ ռուբլի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստում։
Պուտինը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել տարածաշրջանների ֆինանսական վիճակին։ Նրա խոսքով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի տարածաշրջանների համախմբված բյուջեների և՛ եկամուտները, և՛ ծախսերն աճել են 5,9 տոկոսով։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ֆինանսների նախարարության նախնական գնահատմամբ՝ 2026 թվականի հունվար-հուլիսին դաշնային բյուջեի դեֆիցիտը հասել է շուրջ 6,46 տրիլիոն ռուբլու։ Նույն ժամանակահատվածում երկրի նավթագազային եկամուտները նախորդ տարվա համեմատ նվազել են 16,8 տոկոսով՝ կազմելով մոտ 4,6 տրիլիոն ռուբլի։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել