Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է վերականգնել տեսողությունը նախկինում անբուժելի համարվող աչքի հիվանդության դեպքում
Հասարակություն
Ցողունային բջիջներով նոր թերապիան առաջին անգամ օգնել է բարելավել անիրիդիական կերատոպաթիայով հիվանդների տեսողությունը։ Հազվագյուտ ժառանգական այս հիվանդությունը մինչ այժմ համարվում էր անբուժելի։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Ophthalmology գիտական ամսագրում։
Գիտնականները ստեղծել են երկու տեսակի ցողունային բջիջներ պարունակող կոլագենային հենք, որն իմպլանտացվել է ախտահարված աչքի մակերեսին։ Փորձարկմանը մասնակցել է ինը պացիենտ։ Երեք ամիս անց բուժված աչքերի վիճակը զգալիորեն բարելավվել է, իսկ մեկ տարի անց մասնակիցները տեսողության ստանդարտ թեստում միջինում կարողացել են 24 նշանով ավելի շատ տարբերակել։
Հետազոտության հեղինակների խոսքով՝ սա տվյալ հիվանդության բուժման համար նման մեթոդի առաջին հաջող կիրառումն է աշխարհում։ Այժմ նախատեսվում են ավելի լայնածավալ կլինիկական փորձարկումներ՝ պարզելու մեթոդի արդյունավետությունն ու անվտանգությունը ավելի մեծ թվով պացիենտների շրջանում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել