Անգլիական «Չարլթոնի» մարզադաշտում տղամարդու դի է հայտնաբերվել
Արտակարգ Պատահար
Անգլիական «Չարլթոն» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտում տղամարդու դի է հայտնաբերվել։ Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունը հետաքննություն է սկսել, հայտնել է ակումբը։
Իրավապահները մարզադաշտ են ժամանել օգոստոսի 18-ին, սակայն ենթադրվում է, որ դեպքը տեղի է ունեցել մեկ օր առաջ։ Տղամարդու մահը հաստատվել է հենց դեպքի վայրում։ Նրա ինքնությունն ու մահվան պատճառը դեռ չեն հրապարակվել։
Դեպքը տեղի է ունեցել «Չարլթոնի»՝ Չեմպիոնշիփի նոր մրցաշրջանում առաջին տնային հանդիպումից կարճ ժամանակ անց, որում թիմը 2։1 հաշվով հաղթել էր «Դերբի Քաունթիին»։ Ակումբը ցավակցություն է հայտնել մահացածի հարազատներին և կոչ արել տեղեկություն ունեցող անձանց դիմել ոստիկանություն։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել