Պուտինը հանձնարարել է նախապես պատրաստվել Ուկրաինայից ռուս զինծառայողների վերադարձին
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է նախապես պատրաստվել հատուկ ռազմական գործողության ավարտից հետո զինծառայողների վերադարձին։ Այս մասին նա ասել է Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստում։
Պուտինի խոսքով՝ մարտական գործողությունների գոտուց վերադարձող մեծ թվով զինծառայողների համար անհրաժեշտ կլինի աշխատանք ապահովել։ «Նրանք առողջ հավակնություններով են վերադառնալու։ Սա լուրջ աշխատանք է, որին պետք է նախապես պատրաստվել»,- ասել է ՌԴ նախագահը։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ ռազմաճակատից վերադարձած զինծառայողները պետք է իրենց գործունեությունը շարունակեն քաղաքացիական ոլորտներում, այդ թվում՝ քաղաքականության, տնտեսության, պետական և տեղական կառավարման համակարգերում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել