Պուտինը Կրեմլում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է նիստից հետո մնալ առանձին զրույցի
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստից հետո մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է մնալ Կրեմլում՝ առանձին զրույցի համար։
Նրանց թվում են ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը, էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը և Սախալինի մարզի նահանգապետ Վալերի Լիմարենկոն։ Պուտինը նրանց առաջարկել է անցնել հարևան սրահ։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ ցանկանում է «մի քանի խոսք անձամբ ասել» իր օգնական Վլադիմիր Մեդինսկուն և Պրիմորիեի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոյին։ Թե ինչ հարցեր են քննարկվելու առանձին զրույցների ընթացքում, չի հաղորդվում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել