Մոլախոտի պատճառով ուղևորներին թույլ չեն տվել մեկնել արտերկիր
Ռուսաստան
Ռուսաստանի Պերմ քաղաքի երկու բնակչի սահմանին թույլ չեն տվել լքել երկիրը՝ իրենց ամառանոցում չվերացված թունավոր բորշևիկի պատճառով, հայտնում է Դատական կարգադրիչների դաշնային ծառայությունը։
Դատարանը նրանց պարտավորեցրել էր ամբողջությամբ մաքրել շուրջ 15 հազար քառակուսի մետր տարածքը վտանգավոր բույսից։ Սակայն սեփականատերերն անտեսել էին պահանջը և որոշել մեկնել արտերկիր հանգստանալու։ Արդյունքում նրանց նկատմամբ սահմանվել էր երկրից դուրս գալու ժամանակավոր արգելք։
Սահմանափակումից հետո նրանք վերացրել են բորշևիկը, ինչից հետո կարգադրիչները չեղարկել են արտերկիր մեկնելու արգելքը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել