Յուշչենկոն բացահայտել է՝ ինչ է քննարկել Ալիևի հետ Բաքվում
Ադրբեջան
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն պատմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպման մանրամասների մասին։
Յուշչենկոյի խոսքով՝ կողմերը քննարկել են Ուկրաինայի և Ադրբեջանի ներկայիս հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները։ Նա կարծում է, որ Կիևն ու Բաքուն պետք է հարաբերությունները հասցնեն ռազմավարական գործընկերության մակարդակի՝ ներառելով անվտանգության և տնտեսության ոլորտները։
«Մենք ընդհանուր ճակատագիր ունենք, և այսօր հնարավորություն կա ստեղծելու նոր, ուժեղ ռազմավարական տանդեմ, որը կարևոր կլինի ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանային քաղաքականության համար»,- հայտարարել է Յուշչենկոն։
Օգոստոսի 17-ին Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Յուշչենկոն Ալիևին նաև հանձնել էր ուկրաինական Իրպեն քաղաքի պատվավոր քաղաքացու վկայականը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել