Տրիխոլոգը նշել է՝ որ տարածված գեղեցկության պրոցեդուրան է ամենաշատը վնասում մազերը
Հասարակություն
Մազերի գունաբացումն ամենից շատ է վնասում դրանց կառուցվածքը և կարող է հանգեցնել ուժեղ փխրունության։ Այս մասին «Известия»-ին հայտնել է մաշկաբան-տրիխոլոգ Յուլիա Գալյամովան։
Մասնագետի խոսքով՝ գունավորման և հատկապես գունաբացման ժամանակ քայքայվում է մազի բնական պիգմենտը, վնասվում պաշտպանիչ լիպիդային շերտը և փոխվում կերատինի կառուցվածքը։ Արդյունքում մազերը դառնում են չոր ու փխրուն, կորցնում են առաձգականությունը և ավելի վատ են պահպանում խոնավությունը։ Արդեն վնասված մազն ամբողջությամբ վերադարձնել իր սկզբնական վիճակին հնարավոր չէ։
Լրացուցիչ վնաս կարող են պատճառել նաև մազերի արդուկները, գանգրացնող սարքերն ու բարձր ջերմաստիճանով հարդարումը։ Բժիշկը խորհուրդ է տվել վարսահարդարիչն օգտագործել ոչ բարձր ջերմաստիճանով, պահել մազերից որոշակի հեռավորության վրա և կիրառել ջերմապաշտպան միջոցներ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել