Ռազմական փորձագետը ներկայացրել է «Դատաստանի օրվա զենք» անվանվող «Պոսեյդոնի» հնարավորությունները
Ռուսաստան
Ռուսական «Խաբարովսկ» ատոմային սուզանավը, որն առաջին անգամ դուրս է եկել ծով, նախատեսված է «Պոսեյդոն» միջուկային ստորջրյա սարքերի տեղափոխման համար։ Ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովի խոսքով՝ սուզանավը կարող է կրել մինչև վեց «Պոսեյդոն»։
Փորձագետը պնդում է, որ «Պոսեյդոնը» կարող է շարժվել մոտ մեկ կիլոմետր խորությամբ՝ զարգացնելով մինչև 200 կմ/ժ արագություն, իսկ դրա գործողության հեռահարությունը կարող է հասնել շուրջ 10 հազար կիլոմետրի։ Ըստ Լեոնկովի՝ այն նախատեսված է հիմնականում ափամերձ ռազմական օբյեկտների, ռազմածովային բազաների, խոշոր նավահանգիստների և նավային խմբավորումների խոցման համար։
Լեոնկովի պնդմամբ՝ ներկայում գոյություն ունեցող հակատորպեդային համակարգերը չեն կարող արդյունավետորեն որսալ նման սարքը՝ դրա արագության, մեծ խորության վրա շարժվելու և բարդ երթուղով նպատակակետին մոտենալու հնարավորության պատճառով։ «Պոսեյդոնը» արտասահմանյան լրատվամիջոցներում հաճախ անվանում են «Դատաստանի օրվա զենք»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել