Կիմ Չեն Ընի քույրը արձագանքել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունները կրճատելու որոշմանը
Համաշխարհային Մամուլ
Հյուսիսային Կորեային չի հետաքրքրում ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների ծավալը կիսով չափ կրճատելու որոշումը։ Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը։
«Մենք դա նույնիսկ մեկնաբանության արժանի չենք համարում և ընդհանրապես հետաքրքրված չենք դրանով»,- նրա խոսքերն է փոխանցում Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
Կիմ Յո Չժոնի խոսքով՝ զորավարժությունների ծավալի կամ տևողության կրճատումը չի փոխում դրանց «սադրիչ և հարձակողական բնույթը»։ Նա ընդգծել է, որ Փհենյանը կարևորում է ոչ թե առանձին զորավարժությունների կրճատումը, այլ այն փաստը, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ ռազմական վարժանքները շարունակվում են։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել