Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի բակում անօդաչու թռչող սարք է ընկել
Թուրքիա
Թուրքիայի Տրապիզոն նահանգի ոստիկանության շտաբի բակում անհայտ ծագման անօդաչու թռչող սարք է կործանվել, հաղորդում է շրջանի նահանգապետարանը՝ գրում է ՏԱՍՍ-ը։
«2026 թվականի օգոստոսի 18-ին, մոտավորապես ժամը 19:30-ին, Արսինի շրջանի [Տրապիզոնի նահանգ] Եշիլջե շրջանի շրջանային ոստիկանության շտաբի բակում վթարի է ենթարկվել մի օբյեկտ, որը սկզբում նույնականացվել է՝ որպես անօդաչու թռչող սարք», - ասվում է հայտարարության մեջ։
Մարզային իշխանությունների տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն վնասվել է երեք կայանված ավտոմեքենա։ Հետաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել