Թեհրանը տարածաշրջանի երկրներին զգուշացրել է չաջակցել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ձեռնարկվող գործողություններին
Աշխարհ
Իրանի զինված ուժերը նախազգուշացում են տարածել Պարսից ծոցի երկրներին՝ կոչ անելով նրանց հրաժարվել Միացյալ Նահանգներին ներկայիս հակամարտության մեջ ցանկացած աջակցությունից, հաղորդում է EFE-ն։
«Մենք զգուշացնում ենք. ագրեսորին՝ ամերիկյան զինվորականներին, տրամադրվող ցանկացած օգնություն կամ աջակցություն կհամարվի ամերիկյան զինված ուժերի հետ համագործակցություն», - գործակալությունը մեջբերել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ալի Աբդոլլահի խոսքերը։
Նա ընդգծել է, որ ամերիկյան ակտիվությունը տարածաշրջանում աննկատ չի մնում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Միացյալ Արաբական Էմիրությունները մեղադրել են Իրանին իր տարածքում հրթիռային արձակումների մեջ և սառեցրել Թեհրանի հետ բոլոր առևտրային հարաբերությունները։ Սակայն Իրանի արտաքին գործերի նախարարությունը այդ մեղադրանքները անհիմն է անվանել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել