Ինդոնեզիայում երկրաշարժից հետո տասնյակ հազարավոր մարդիկ անօթևան են մնացել
Աշխարհ
Ինդոնեզիայում երկրաշարժից հետո անօթևան է մնացել մոտ 40 000 մարդ, գրում է Jakarta Globe-ը։
Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, վիրավորվել է 1 182 մարդ։ Տուժած տարածքներում վնասվել է 11 925 տուն, 663 կրթական հաստատություն, 184 կառավարական շենք, 182 բժշկական հաստատություն, 173 կրոնական վայր և տասնյակ այլ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ ճանապարհներ և կամուրջներ։
Հրապարակման համաձայն՝ փրկարարական ծառայությունները շարունակում են անհետ կորածների որոնումները։ Տուժած տարածքներում էլեկտրաէներգիան գրեթե ամբողջությամբ վերականգնվել է։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել