Հունգարիայի նոր նախագահը պաշտոնապես ստանձնել է պաշտոնը
Աշխարհ
Հունգարիայի Գերագույն դատարանի նախկին նախագահ Անդրաշ Բական պաշտոնապես ստանձնել է Հանրապետության նախագահի պաշտոնը: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարը X սոցիալական ցանցում։
«Այսօրվանից Անդրաշ Բական Հունգարիայի Հանրապետության նախագահն է: Մաղթում եմ պարոն նախագահին հաջողություններ իր աշխատանքում, առողջություն և մեծագույն մարդասիրություն», - գրել է վարչապետը։
Բական նախագահի թեկնածու է առաջադրվել իշխող «Տիսա» կուսակցության կողմից օգոստոսի 8-ին: 73-ամյա իրավաբանը 2009-ից 2011 թվականներին զբաղեցրել է Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը, իսկ դրանից առաջ 17 տարի աշխատել է՝ որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել