Կամերունում հանքի փլուզման հետևանքով` 100 մարդ է զոհվել
Աշխարհ
Կամերունում ոսկու հանքի փլուզման հետևանքով՝ զոհվել է 100 մարդ։ Այս մասին հայտնում է Cameroun24 պորտալը։
Ողբերգության վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Միջադեպի պահին հանքում գտնված մարդկանց ստույգ թիվը այս պահին հայտնի չէ։ Միջադեպի պատճառները նույնպես դեռևս չեն հաղորդվում։
Փրկարարներն աշխատում են ծանր պայմաններում։ Բեկորները մաքրվում են ձեռքով, քանի որ մտավախություն կա, որ ծանր տեխնիկայի օգտագործումը կարող է հանգեցնել փլուզումների։
Միջադեպը տեղի է ունեցել Կենտրոնաֆրիկյան Հանրապետության հետ սահմանի մոտ գտնվող ոսկի պարունակող տարածքում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել