«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը Ռուսական շուկան փակվում է, իսկ նորերը չեն բացվում․ թվերն ու գործադիրի խոստումները․ «Ժողովուրդ» Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել «Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին «Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային Երկու բնակարան, երկու Mercedes-Benz և տասնյակ միլիոնների եկամուտ․ ինչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանը․ «Ժողովուրդ» Օգոստոսի վերջը մեծ երջանկություն կբերի կենդանակերպի հինգ նշանների Գերիների փոխանակում են կատարել Կառավարությունը հայտարարել է Հայաստանի Չորրորդ Հանրապետության ստեղծման մասին 1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի Երեք կենդանակերպի նշանների կյանքը մինչև օգոստոսի 23-ը կտրուկ կփոխվի դեպի լավը 

Երկու բնակարան, երկու Mercedes-Benz և տասնյակ միլիոնների եկամուտ․ ինչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանը․ «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հանրությանը ներկայացնել Սահմանադրական դատարանի դատավորների գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ հայտարարագրերը։ Այս անգամ հերթը ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանինն է։

Մինչև Սահմանադրական դատարանի դատավոր դառնալը Հովակիմյանը երկար տարիներ աշխատել է պետական համակարգում։ 2014 թվականի մարտի 3-ից մինչև 2018 թվականի ապրիլի 27-ը նա աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում՝ որպես իրավաբանական վարչության պետ, իսկ 2014-2018 թվականներին եղել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի էթիկայի հանձնաժողովի նախագահ։ 2018 թվականի ապրիլի 27-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 9-ը Հովակիմյանն աշխատել է Հանրապետության նախագահի աշխատակազմում՝ որպես իրավաբանական վարչության պետ։ 2022 թվականի սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի որոշմամբ Հովակիմյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։

2021-2025 թվականներին ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանի ունեցվածքում էական փոփոխություններ են տեղի ունեցել․ եթե 2021 թվականի սկզբում նա ունեցել է երեք բնակարան և երկու ավտոմեքենա, ապա տարվա ընթացքում վաճառել է մեկ բնակարան՝ 14.5 մլն դրամով, երկու մեքենա՝ 1 մլն և 20 մլն դրամով, և ձեռք է բերել 2012 թվականի Mercedes-Benz՝ 3 մլն դրամով։ 2025 թվականի վերջին նրա հայտարարագրում արդեն առկա են երեք անշարժ գույք՝ երկու բնակարան և ավտոկայանատեղի, ինչպես նաև երկու Mercedes-Benz։ Ընդ որում, 2025 թվականին նա ձեռք է բերել 65 մլն դրամ արժողությամբ բնակարան, 8 մլն դրամանոց ավտոկայանատեղի և 14.9 մլն դրամանոց Mercedes-Benz։

2021 թվական

2021 թվականի հայտարարագիրը Հովակիմյանը ներկայացրել է որպես Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ։ Տարվա սկզբում նրա հայտարարագրում եղել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում երեք բնակարան, որոնք գտնվում էին համատեղ սեփականության ներքո։ Դրանցից մեկը ձեռք է բերվել 2015 թվականի հունվարի 29-ին, մյուսը՝ 2006 թվականի փետրվարի 8-ին, իսկ երրորդը՝ 2013 թվականի օգոստոսի 1-ին։

2021 թվականի ընթացքում Հովակիմյանը վաճառել է բնակարաններից մեկը։ Գործարքը կատարվել է մարտի 23-ին՝ 14 մլն 500 հազար դրամով։ Տարվա վերջում նրա սեփականության ներքո մնացել է երկու բնակարան։

Տարվա սկզբում Հովակիմյանն ունեցել է երկու ավտոմեքենա՝ 1996 թվականի արտադրության Mercedes-Benz և 2017 թվականի Lexus։ Տարվա ընթացքում նա վաճառել է Mercedes-Benz-ը՝ 1 մլն դրամով, իսկ Lexus-ը՝ 20 մլն դրամով։ Դեկտեմբերի 30-ին Հովակիմյանը ձեռք է բերել 2012 թվականի արտադրության Mercedes-Benz՝ 3 մլն դրամով։ Տարվա վերջում նրա հայտարարագրում մնացել է մեկ ավտոմեքենա։

Բանկային ավանդներում տարվա սկզբում Հովակիմյանն ունեցել է ընդհանուր 12 մլն դրամ, իսկ տարվա վերջում՝ արդեն 44 մլն դրամ։ Տարվա սկզբին բանկային հաշվի մնացորդը կազմել է 400 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ զրո։ Կանխիկ գումարը 250 հազար դրամից նվազել է մինչև 150 հազար դրամ։

2021 թվականին Հովակիմյանի հայտարարագրված եկամուտների ընդհանուր չափը կազմել է 8 մլն 972 հազար 837 դրամ։ Դրանից 7 մլն 865 հազար 616 դրամը աշխատանքի վարձատրությունն է, որը ստացել է Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Եվս 1 մլն 107 հազար 221 դրամ նա ստացել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից՝ տրված փոխառությունների դիմաց տոկոսների և այլ հատուցումների տեսքով։ Հայտարարագրում նշված է նաև 3 մլն դրամ վարկի մայր գումարի մնացորդ։ Խոշոր այլ ծախսեր Հովակիմյանը չի հայտարարագրել։

2022 թվական

2022 թվականին Հովակիմյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը։ Նրա հայտարարագրում առկա են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող երկու բնակարան, որոնք համատեղ սեփականության իրավունքով են։ Դրանցից մեկը ձեռք է բերվել 2006 թվականի փետրվարի 8-ին, մյուսը՝ 2013 թվականի օգոստոսի 1-ին։

Դատավորը հայտարարագրել է նաև 2012 թվականի արտադրության Mercedes-Benz, որը ձեռք էր բերել 2021 թվականի դեկտեմբերի 30-ին։

2022 թվականի սկզբին Հովակիմյանի երկու բանկային ավանդներում եղել է համապատասխանաբար 30 մլն և 14 մլն դրամ։ Տարվա վերջում առաջին ավանդի գումարը հասել է 48 մլն դրամի, իսկ երկրորդը զրոյացվել է։ Այսպիսով, տարվա վերջին ավանդներում առկա է եղել ընդհանուր 48 մլն դրամ։ Բանկային հաշվի մնացորդը տարվա վերջում կազմել է 400 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը՝ 250 հազար դրամ։

2022 թվականին Հովակիմյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 13 մլն 892 հազար 187 դրամ։ Դրանից 9 մլն 153 հազար 255 դրամը ստացել է Հանրապետության նախագահի աշխատակազմից, իսկ 969 հազար 599 դրամը՝ Սահմանադրական դատարանից։ Եվս 2 մլն 635 հազար 333 դրամ ստացել է «Հայբիզնեսբանկից», իսկ 1 մլն 134 հազար դրամ՝ «Կոնվերս բանկից»՝ տրված փոխառությունների դիմաց տոկոսների և այլ հատուցումների տեսքով։

Ծախսերի բաժնում դատավորը նշել է 3 մլն դրամի վարկի մարում։ Այլ խոշոր ծախսերի վերաբերյալ տվյալներ չկան։

2023 թվական

2023 թվականի սկզբում Հովակիմ Հովակիմյանն ունեցել է երկու բնակարան՝ Նոր Նորք վարչական շրջանում։ Դրանցից մեկը ձեռք է բերվել 2006 թվականի փետրվարի 8-ին, մյուսը՝ 2013 թվականի օգոստոսի 1-ին։ Օգոստոսի 3-ին Հովակիմյանը բնակարաններից մեկը վաճառել է 33 մլն դրամով։ Տարվա վերջում նրա սեփականության ներքո մնացել է մեկ բնակարան։

Ավտոմեքենայի մասով փոփոխություն չի եղել։ Տարվա սկզբին և տարեվերջին նրա հայտարարագրում առկա է եղել 2012 թվականի արտադրության Mercedes-Benz, որը ձեռք էր բերվել 2021 թվականի դեկտեմբերի 30-ին։

Բանկային ավանդի մնացորդը տարվա սկզբի 48 մլն դրամից տարեվերջին հասել է 50 մլն դրամի։ Բանկային հաշվի մնացորդը 400 հազար դրամից դարձել է 1 մլն 346 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը՝ 250 հազարից 645 հազար դրամ։

2023 թվականին Հովակիմյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 102 մլն 645 հազար 518 դրամ։ Դրանից 33 մլն դրամը բնակարանի վաճառքից ստացված գումարն է, 20 մլն 204 հազար 661 դրամը՝ Սահմանադրական դատարանից ստացած աշխատանքի վարձատրությունը, իսկ 4 մլն 440 հազար 857 դրամը՝ տրված փոխառությունների դիմաց տոկոսներն ու այլ հատուցումները։ Բացի այդ, նա «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից ստացել է 45 մլն դրամ վարկ։

Տարվա վերջում նրա վարկային և փոխառության պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 85 մլն դրամ։ Դրանցից 50 մլն դրամը փոխառության, իսկ 35 մլն դրամը՝ վարկի մայր գումարի մնացորդն է։

Ծախսերի մասով Հովակիմյանը հայտարարագրել է 2 մլն 132 հազար դրամի հանգստի համար կատարած ճանապարհածախս և կեցության ծախս։ Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են ևս 5 մլն դրամ։

2024 թվական

2024 թվականի սկզբին և տարեվերջին Հովակիմյանն ունեցել է Նոր Նորք վարչական շրջանում գտնվող մեկ բնակարան, որը ձեռք էր բերել 2013 թվականի օգոստոսի 1-ին։ Տարվա ընթացքում նոր անշարժ գույք չի ձեռք բերել և առկա գույք չի օտարել։ Նրա հայտարարագրում պահպանվել է նաև 2012 թվականի արտադրության Mercedes-Benz ավտոմեքենան։

Բանկային ավանդներից մեկի մնացորդը տարվա սկզբին կազմել է 50 մլն դրամ, իսկ տարվա վերջում՝ 15 մլն դրամ։ Բանկային հաշիվների մնացորդը 1 մլն 346 հազար դրամից նվազել է մինչև 4 մլն 884 դրամ, իսկ կանխիկ գումարը 645 հազար դրամից աճել է մինչև 730 հազար դրամ։

2024 թվականին Հովակիմյանի ընդհանուր եկամուտը կազմել է 23 մլն 407 հազար 89 դրամ։ Դրանից 19 մլն 255 հազար 134 դրամը Սահմանադրական դատարանից ստացած աշխատանքի վարձատրությունն է։ Եվս 4 մլն 151 հազար 955 դրամ նա ստացել է տրված փոխառությունների դիմաց տոկոսների և այլ հատուցումների տեսքով՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի Նոր Նորքի մասնաճյուղից։

2024 թվականին դատավորը 35 մլն դրամ ուղղել է վարկի մարմանը։ Այլ խոշոր ծախսեր չի հայտարարագրել։

2025 թվական

2025 թվականին Հովակիմյանի ունեցվածքում էական փոփոխություններ են արձանագրվել։ Տարվա սկզբում նա ունեցել է Նոր Նորքում գտնվող բնակարան, որը ձեռք էր բերել 2013 թվականի օգոստոսի 1-ին։ Հունիսի 12-ին Հովակիմյանը համատեղ սեփականությամբ 65 մլն դրամով բնակարան է ձեռք բերել։ Նույն օրը նա 8 մլն դրամով ավտոկայանատեղի է գնել։ Տարվա վերջում նրա հայտարարագրում առկա է արդեն երեք անշարժ գույք՝ երկու բնակարան և մեկ ավտոկայանատեղի։

Փետրվարի 28-ին դատավորը նաև 14 մլն 900 հազար դրամով Mercedes-Benz է ձեռք բերել։ Ավտոմեքենան 2020 թվականի արտադրության է։ Միաժամանակ նրա մոտ պահպանվել է 2012 թվականի արտադրության Mercedes-Benz-ը։ Այսպիսով, 2025 թվականի վերջում Հովակիմյանը հայտարարագրել է երկու Mercedes-Benz ավտոմեքենա։

Դատավորի բանկային ավանդը տարվա սկզբում և վերջում կազմել է 15 մլն դրամ։ Բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբի 4 մլն 884 դրամից նվազել է մինչև 1 մլն 40 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը 730 հազարից նվազել է մինչև 250 հազար դրամ։

2025 թվականի ընթացքում Հովակիմյանը ստացել է ընդհանուր 29 մլն 979 հազար 543 դրամ եկամուտ։ Դրանից 19 մլն 684 հազար 740 դրամը Սահմանադրական դատարանից ստացած աշխատանքի վարձատրությունն ու դրան հավասարեցված վճարումներն են։ Բացի աշխատավարձից, նա 2 մլն 294 հազար 803 դրամ ստացել է բանկային ավանդների կամ տրված փոխառությունների դիմաց տոկոսների և այլ հատուցումների տեսքով։ Այդ եկամուտը վճարել է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի Նոր Նորքի մասնաճյուղը։ Եվս 8 մլն դրամի այլ եկամուտ Հովակիմյանի հայտարարագրում նշված է «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը Ռուսական շուկան փակվում է, իսկ նորերը չեն բացվում․ թվերն ու գործադիրի խոստումները․ «Ժողովուրդ»Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել«Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին «Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային Երկու բնակարան, երկու Mercedes-Benz և տասնյակ միլիոնների եկամուտ․ ինչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանը․ «Ժողովուրդ»Օգոստոսի վերջը մեծ երջանկություն կբերի կենդանակերպի հինգ նշանների Գերիների փոխանակում են կատարել Կառավարությունը հայտարարել է Հայաստանի Չորրորդ Հանրապետության ստեղծման մասին Կամերունում հանքի փլուզման հետևանքով` 100 մարդ է զոհվել1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի Էրդողանն անվանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհըՀունգարիայի նոր նախագահը պաշտոնապես ստանձնել է պաշտոնըԻնդոնեզիայում երկրաշարժից հետո տասնյակ հազարավոր մարդիկ անօթևան են մնացելԵրեք կենդանակերպի նշանների կյանքը մինչև օգոստոսի 23-ը կտրուկ կփոխվի դեպի լավը Ուռուցքաբանը անվանել է հաստ աղիքի քաղցկեղի առաջին նշանը․ ո՞րն է այն Թեհրանը տարածաշրջանի երկրներին զգուշացրել է չաջակցել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ձեռնարկվող գործողություններինԴատապարտված 266 անձ ներկայացվել է բաժին ԱԳ նախարար Սիբիգան նշել է Ուկրաինայի արտաքին քաղաքականության երեք առաջնահերթություններըԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է Այս հատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի Երբ Արևմուտքը կդադարի օգնել Ուկրաինային. ԶԼՄՌազմական փորձագետը ներկայացրել է «Դատաստանի օրվա զենք» անվանվող «Պոսեյդոնի» հնարավորություններըԱՄՆ-ն իր դաշնակիցներին հասանելիություն կտա իր պաշտպանական տեխնոլոգիաներին«Տիեզերքը կտա քեզ այն, ինչ երբևէ ցանկացել ես». Էլինա Պետրոսյանի գրառումը՝ բաժանումից հետո Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգներ են թաքցնում վայրի կենդանիների մսից պատրաստված կարպաչոն և ստրոգանինանԿառավարությունն առաջարկում է նոր տոն սահմանել․ հայտնի է՝ այն աշխատանքային օր կլինի, թե ոչ Իրանը մերժել է Միացյալ Նահանգների հետ ժամանակավոր հրադադարի համաձայնագիրըՄարտի 2-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանում զոհվածների թիվը գերազանցել է 4348-ը Միացյալ Նահանգները աֆրիկյան երկու երկրի հետ համաձայնության է եկել՝ արտաքսելու այնտեղ միգրանտներին Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 26 վագոն ցորեն ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ռազմական արդյունաբերության և ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածների մասինՏրիխոլոգը նշել է՝ որ տարածված գեղեցկության պրոցեդուրան է ամենաշատը վնասում մազերըԱՄՆ-ն կարող է կրճատել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում48-ամյա ամերիկացի կոնգրեսականի արտաքինը բուռն քննարկումների պատճառ է դարձել սոցցանցերումՄեզ համար եվրոինտեգրումը ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու գործիք էր․ Աշոտյան Թրամփը հնարավոր է համարել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը Իսրայելը զգուշացրե՞լ է ԱՄՆ-ին Սիրիային հարվածելու մասին. Fox NewsՀամաշխարհային նոր պատերազմը չի բացառվում․ նման ընկալում կա թե՛ Եվրոպայում, թե՛ ՌԴ-ում (տեսանյութ) Ընկերներ էին, երկուսն էլ Ֆանտան գյուղից. ովքե՞ր են Նոր Հաճնի ողբերգության զոհերը (տեսանյութ) Ուկրաինայի ԱԳՆ նախկին ղեկավարը կոչ է արել երկրում նախագահական ընտրություններ անցկացնելԱրամ Ասատրյանի և հղի կնոջ նոր հրապարակումը. (Լուսանկար) Ուկրաինայում հայտնել են՝ ինչպես է Ֆեդորովը պատրաստվում շարունակել ճնշումը Զելենսկու վրաԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է ՀԴԲ-ի կողմից որոնվող ԱՄՆ-ի և Ուզբեկստանի քաղաքացին Սիրիան թուրքական զորքերին թույլատրել է մուտք գործել Հալեպի մոտակայքում գտնվող ավիաբազաԳիտնականներին առաջին անգամ հաջողվել է վերականգնել տեսողությունը նախկինում անբուժելի համարվող աչքի հիվանդության դեպքումՊուտինը հայտնել է Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտի չափըԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին
Ամենադիտված