Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ոսկու ապօրինի հանք է փլուզվել․ զոհերի թիվը գերազանցել է 100-ը
Աշխարհ
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության արևմտյան հատվածում՝ Կամերունի սահմանին մոտ, սողանքի հետևանքով փլուզվել է ոսկու արդյունահանման ապօրինի հանքավայր։
Վերջին տվյալներով՝ փլուզման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը։ Փլատակներից արդեն դուրս է բերվել 107 մարդու դի։
Փրկարարական և որոնողական աշխատանքները շարունակվում են։ Սակայն անհրաժեշտ հատուկ տեխնիկայի բացակայության պատճառով տեղի իշխանությունները նշում են, որ փլատակների տակ ողջ մնացած մարդկանց հայտնաբերելու հավանականությունը չափազանց փոքր է։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը