Ադրբեջանը հայտարարում է՝ ևս 2,725 տոննա ռուսական ցորեն կուղարկվի Հայաստան
Տնտեսություն
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կիրականացվի ցորենի հերթական մատակարարումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հաղորդագրության՝ 2,725 տոննա ցորեն՝ 39 վագոններով, Բեյուկ Քեսիկ կայարանից կուղարկվի Հայաստան։
Ադրբեջանի տարածքով մինչ այժմ Ռուսաստանից Հայաստան տեղափոխվել է ավելի քան 44 հազար տոննա ցորեն, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։
Միաժամանակ, Ադրբեջանից Հայաստան մինչ այս արտահանվել է մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք և շուրջ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշների բենզին։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել