Հայաստանը մտնում է «Չորրորդ Հանրապետության» փուլ․ Փաշինյան
Հայաստան
Ընտրությունների արդյունքներով Հայաստանում հաղթել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, ինչի արդյունքում այն դարձել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական գաղափարախոսությունը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ հասարակությունը ընտրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը և այդպիսով որոշակիորեն սահմանել երկրի զարգացման հետագա ուղղությունը։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը թևակոխում է իր պատմության նոր փուլ, որն անվանում են Չորրորդ Հանրապետություն։
Վարչապետի խոսքով՝ Երրորդ Հանրապետությունը հիմնադրվել էր հակամարտության տրամաբանության պայմաններում, մինչդեռ Չորրորդ Հանրապետությունը ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ։
«Երրորդ Հանրապետությունը հիմնադրվել է հենց առաջին օրից կոնֆլիկտի տրամաբանությամբ, Չորրորդ Հանրապետությունը ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ»,- ասել է Փաշինյանը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել