«Կրթությունը մեզ համար ռազմավարությունների ռազմավարությունն է»․ Փաշինյան
Հասարակություն
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարության ծրագրում առանցքային է այն ընկալումը, որ կրթությունը Հայաստանի համար «ռազմավարությունների ռազմավարությունն է»։
«Չկա որևէ բան, որ հնարավոր է անել ավելի լավ՝ առանց կրթության։ Պետական կառավարման համակարգում սա հատկապես կարևոր է»,- նշել է վարչապետը։
Նրա խոսքով՝ կրթությունը պետք է լինի շարունակական գործընթաց, և յուրաքանչյուր մարդ ամեն օր պետք է զբաղվի սեփական կրթությամբ։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ կրթության կարևորությունը հատկապես մեծ է պետական կառավարման համակարգում, քանի որ տարբեր ոլորտներում արդյունավետ փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան գիտելիք և կարողություններ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել