Բեռնատարի վրաերթից զոհված զինծառայողը ընտանիքի կրտսեր զավակն էր
Արտակարգ Պատահար
Բեռնատարի վրաերթի հետևանքով զոհված զինծառայողը՝ Սուրեն Վարդանյանը, ընտանիքի կրտսեր զավակն էր։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Ձորաղբյուրի գյուղապետ Կարեն Խաչատրյանը։
2007 թվականին ծնված Սուրեն Վարդանյանը բնակվում էր Ձորաղբյուրում։ Զինծառայողի ընտանիքին ողբերգական դեպքի մասին գիշերը հայտնել է զինկոմը։
Դեպքի այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինծառայողներին բեռնատարը վրաերթի էր ենթարկել Ճամբարակի հատվածում։
Վթարի հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, ևս մի քանիսը՝ վիրավորվել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել