Փաշինյանը հայտարարեց՝ Ղարաբաղյան շարժման տրամաբանությունն այլևս չկա կառավարության ծրագրում
Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարության նոր ծրագրում բացակայում է Ղարաբաղյան շարժման գաղափարախոսությունը։
Նրա խոսքով՝ Հայաստանի միջին և ավագ սերնդի գրեթե բոլոր քաղաքական գործիչները, ինչպես նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից շատերը կապված են եղել Ղարաբաղյան շարժման գաղափարախոսության հետ։
Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին կառավարությունը որոշել է «վերակարդալ» տարիներ շարունակ փակ մնացած էջերը, ինչի վերաիմաստավորումը, նրա խոսքով, հանգեցրել է խաղաղության օրակարգի և «Իրական Հայաստանի» գաղափարախոսության ձևավորմանը։
Վարչապետի խոսքով՝ խաղաղության օրակարգի պայմաններում կառավարությունը ճգնաժամային կառավարումից անցնելու է սովորական կառավարման։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել