«Սխալ հաշվարկներ»․ Իրանը կոշտ պատասխանեց Թրամփին
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին կոշտ արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի վերաբերյալ հայտարարությանը։
Նրա խոսքով՝ Իրանի փլուզման մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը, իսկ միաժամանակ բոլոր դաշնակիցներից օգնություն խնդրելը վկայում է հակառակ իրավիճակի մասին։
Ղարիբաբադին նշել է, որ խնդիրը սխալ հաշվարկներն են։ Նրա գնահատմամբ՝ ռազմական պատերազմը ցանկալի արդյունք չի տվել, և այժմ հաջորդ ձախողումն անվանում են «տնտեսական պատերազմ»։
Իրանի ԱԳ փոխնախարարը հավելել է, որ Թեհրանը շարունակում է դիմակայել իր դեմ կիրառվող ճնշումներին և չի պատրաստվում հրաժարվել իր դիրքորոշումից։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել