Հայտնի է դարձել Պուտինի հետ լիբիացի գեներալի՝ նախապես չհայտարարված հանդիպման մասին
Ռուսաստան
Լիբիայի ազգային բանակի հրամանատարի տեղակալ Սադդամ Հաֆթարին Կրեմլում ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնել է Լիբիայի ազգային բանակի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը կայացել է Հաֆթարի՝ Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակում։ Նա Պուտինին և Ռուսաստանի ժողովրդին փոխանցել է Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի ողջույնները։
Միաժամանակ Կրեմլի մամուլի ծառայությունը հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել