Լքված շունը տիրոջը մատնել է ոստիկանությանը
Հասարակություն
Մեծ Բրիտանիայի Ուորինգթոն քաղաքում ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել փախուստի դիմած տղամարդուն՝ նրա իսկ շան օգնությամբ, հայտնում է Daily Mail-ը։
2026 թվականի փետրվարին պարեկը նկատել է 41-ամյա Չարլզ Ֆոյին, որը էլեկտրական ինքնագլորով երթևեկել է արգելված գոտում՝ երկու շների ուղեկցությամբ։ Ոստիկանի խոսքով՝ տղամարդուց մարիխուանայի ուժեղ հոտ է եկել։ Նա չի ենթարկվել կանգ առնելու պահանջին և փորձել է փախչել նեղ փողոցներով։
Փախուստի ընթացքում շներից մեկը չի կարողացել հասնել տիրոջ հետևից, և Ֆոյը լքել է նրան։ Ոստիկանը հետևել է շանը, որն էլ նրան հասցրել է տիրոջ տուն։ Ներս մտնելով՝ ոստիկանները Ֆոյին հայտնաբերել են ձեղնահարկում՝ ջերմամեկուսիչ նյութի տակ թաքնված։ Դատարանը նրան դատապարտել է երեք ամսվա ազատազրկման և չորս տարի երեք ամսով զրկել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել