Մոսկվայի երկու օդանավակայաններում տասնյակ չվերթներ են հետաձգվել
Ռուսաստան
Մոսկվայի երկու օդանավակայաններում գիշերային սահմանափակումների պատճառով տասնյակ չվերթներ են հետաձգվել։ Այս մասին հայտնում է «Осторожно, Москва» Telegram-ալիքը։
Խոսքը Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայանների մասին է, որտեղ ընդհանուր առմամբ հետաձգվել է գրեթե 60 չվերթ։ Վնուկովոյում ուշանում է 38 չվերթ՝ 17-ը մեկնման, 21-ը՝ ժամանման։ Եվս վեց չվերթ չեղարկվել է, այդ թվում՝ դեպի Սանկտ Պետերբուրգ, Ուլյանովսկ, Սիկտիվկար, ինչպես նաև Գյանջա և Երևան իրականացվող չվերթները։
Դոմոդեդովոյում չվացուցակից շեղվել է 21 ժամանող չվերթ։ Դրանց մի մասն արդեն տեղափոխվել է հաջորդ օր։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել