Սանկտ Պետերբուրգի բորսայում առաջին անգամ ներմուծված բենզին է վաճառվել
Տնտեսություն
Սանկտ Պետերբուրգի բորսայում օգոստոսի 19-ին վաճառվել է 360 տոննա ներմուծված ԱԻ-92 տեսակի բենզին։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ վառելիքի մեկ տոննայի գինը կազմել է 105 հազար ռուբլի։
Բորսայի մամուլի ծառայությունը հաստատել է, որ խոսքը հենց արտասահմանից ներմուծված վառելիքի մասին է։ Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ երկիրը սկսել է վառելիք ներմուծել այլ պետություններից։
Այս ամռանը Ռուսաստանում վառելիքի մատակարարման խափանումներ էին գրանցվել։ Իրավիճակը կարգավորելու համար կառավարությունն արգելել է վառելիքի արտահանումը, հարկային արտոնություններ սահմանել ներմուծման և ներքին արտադրության ավելացման համար։ Իշխանությունների տվյալներով՝ վերջին շրջանում շուկան սկսել է կայունանալ, իսկ բենզալցակայաններում հերթերը՝ կրճատվել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել