Մասնագետը նշել է՝ որքան հաճախ է պետք փոխել խոհանոցային սրբիչները
Հասարակություն
Խոհանոցային սրբիչները խորհուրդ է տրվում փոխել յուրաքանչյուր մեկ-երկու օրը մեկ, իսկ հաճախակի օգտագործման դեպքում՝ ամեն օր։ Այս մասին հայտնել է կենսաբան Դմիտրի Սաֆոնովը, փոխանցում է aif.ru-ն։
Մասնագետի խոսքով՝ եթե սրբիչը հազվադեպ է օգտագործվում, այն կարելի է փոխել շաբաթը մեկ անգամ։ Սրբիչները խորհուրդ է տրվում լվանալ առնվազն 60 աստիճան ջերմաստիճանում, որպեսզի դրանց վրա կուտակված մանրէները ոչնչանան։
Կենսաբանը նշել է, որ խոհանոցային սրբիչների վրա կուտակվում են ձեռքերից փոխանցվող մանրէներ, սննդի մնացորդներ և խոնավություն, ինչը մեծացնում է վարակման վտանգը։ Սրբիչը փոխելու հիմնական ազդանշաններից մեկը տհաճ հոտի առաջացումն է․ նման դեպքում այն պետք է անմիջապես լվանալ։

















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել