68-ամյա Մադոննան ծննդյան տարեդարձը նշել է 30-ամյա սիրելիի հետ
Աշխարհ
Ամերիկացի երգչուհի Մադոննան իր 68-ամյակը նշել է Հունաստանում՝ 30-ամյա սիրելիի՝ ջամայկացի ֆուտբոլիստ Աքիմ Մորիսի հետ։ Տոնակատարության լուսանկարները երգչուհին հրապարակել է Instagram-ի իր էջում։
Մադոննան ծննդյան տոնակատարությունը շարունակել է մի քանի օր։ Dolce & Gabbana Alta Moda 2026 հավաքածուի զգեստով նա հարազատների և սիրելիի հետ այցելել է Կուրամադես գյուղի պանդոկներից մեկը, որտեղ ընտանիքի անդամների հետ ափսեներ է կոտրել և կտրել ծննդյան տորթը։
Երգչուհին նաև այցելել է Կորֆու կղզի՝ ներկայանալով էթնիկ ոճի սպիտակ զգեստով։ «Իմ ծննդյան օրը։ Կեր, աղոթիր, սիրիր, պարիր, կոտրիր ափսեները, կերակրիր կատուներին։ Շնորհակալություն, Տե՛ր»,- գրել է Մադոննան։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել