Սոչիի օդանավակայանը կրկին ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը
Ռուսաստան
Սոչիի օդանավակայանը օգոստոսի 20-ին կրկին ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը՝ նախորդ սահմանափակումներից հետո առաջացած թռիչքների բազմաժամյա ուշացումների ֆոնին։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիան։
Մոսկվայի ժամանակով ժամը 11:51-ից օդանավակայանում ժամանակավորապես արգելվել են ինքնաթիռների թռիչքներն ու վայրէջքները։ Միաժամանակ բազմաթիվ չվերթներ արդեն իսկ զգալիորեն շեղվել են նախատեսված ժամանակացույցից։
Որոշ չվերթների ուշացումները գերազանցել են մեկ օրը։ Մասնավորապես, «Ռոսիա» ավիաընկերության՝ Սոչիից Տյումեն չվերթը հետաձգվել է գրեթե 19 ժամով և նախատեսվում է իրականացնել օգոստոսի 20-ին՝ ժամը 17:50-ին։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել