Ռուսաստանում օգտագործված ավտոմեքենաների վաճառքը նվազել է
Ռուսաստան
Հուլիսին Ռուսաստանում օգտագործված ավտոմեքենաների վաճառքը տարեկան կտրվածքով նվազել է 3,3%-ով՝ հասնելով 548,7 հազարի։ «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ այս մասին վկայում են «Ավտոստատ» գործակալության տվյալները։ Երկրորդային շուկայում անկում է գրանցվել առաջին անգամ 2025 թվականի հունիսից ի վեր։
Փորձագետները նվազումը կապում են շուկայում առավել պահանջված առաջարկների քանակի կրճատման և նախորդ տարվա հուլիսին գրանցված բարձր պահանջարկի հետ։ Միաժամանակ վաճառողները կարծում են, որ նոր ավտոմեքենաների թանկացման պայմաններում երկրորդային շուկայում իրավիճակը կպահպանվի համեմատաբար կայուն։
Ամենապահանջված ապրանքանիշը շարունակում է մնալ Lada-ն՝ 122,1 հազար վաճառված ավտոմեքենայով, թեև ցուցանիշը մեկ տարում նվազել է 12,3%-ով։ Երկրորդ տեղում Toyota-ն է՝ 60,4 հազար վաճառքով և 3,4% աճով, իսկ երրորդում՝ Kia-ն՝ 30,3 հազար ավտոմեքենայով և 8,4% անկմամբ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել