ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Ուկրաինայի ուղղությամբ նոր հարվածների մասին
Ռուսաստան
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հարվածներ են հասցվել նաև անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների պահեստավորման վայրերին, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին։ Նշվում է, որ թիրախներ են խոցվել 147 շրջանում։
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հարվածների համար կիրառվել են օպերատիվ-մարտավարական ավիացիա, հարվածային անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ և հրետանի։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել