ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում Ուկրաինայի ԶՈւ-ի 1390 զինծառայողի կորստի մասին
Ռուսաստան
Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրվա ընթացքում կորցրել են 1390 զինծառայող։ Այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչության տվյալներով՝ «Հյուսիս», «Արևմուտք» և «Հարավ» զորախմբերի գործողության գոտիներում ուկրաինական ուժերը կորցրել են շուրջ 660 զինծառայող։ Եվս 730 զինծառայողի կորուստ է գրանցվել «Կենտրոն», «Արևելք» և «Դնեպր» զորախմբերի հետ մարտերում։
ՌԴ ՊՆ-ն նաև հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել են ավելի քան 1500 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ օգոստոսի 20-ի գիշերը Ռուսաստանի տարածքում խոցվել է 726 ԱԹՍ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել