Փողոցում տեսած գովազդային վահանակը փրկել է քաղցկեղով հիվանդ կնոջ կյանքը
Հասարակություն
ԱՄՆ բնակչուհի Դենիզ Լին փողոցում պատահաբար տեսած գովազդային վահանակի շնորհիվ կարողացել է թոքերի քաղցկեղը հայտնաբերել վաղ փուլում։ Նրա պատմության մասին գրում է Metropoles-ը։
Լին 40 տարի ծխել է, սակայն հետագայում կարողացել է հրաժարվել այդ սովորությունից։ Մի օր փողոցում նա նկատել է նախկին ծխողների համար նախատեսված թոքերի քաղցկեղի հետազոտության մասին հայտարարություն։ Կինը գրանցվել է, անցել նախնական թեստավորում, ապա բժշկի ուղեգրով՝ համակարգչային տոմոգրաֆիա։ Հետազոտության ժամանակ նրա թոքում նորագոյացություն է հայտնաբերվել, թեև կինը որևէ ախտանշան չի ունեցել։
Լրացուցիչ հետազոտություններից և բիոպսիայից հետո քաղցկեղի ախտորոշումը հաստատվել է։ Լին վիրահատվել է, անցել քիմիաթերապիայի մի քանի կուրս, ապա ստացել փորձարարական դեղամիջոց։ Արդյունքում հիվանդությունն անցել է ռեմիսիայի փուլ։ Կինը համոզված է, որ հենց փողոցում պատահաբար տեսած հայտարարությունն է փրկել իր կյանքը՝ հնարավորություն տալով հիվանդությունը ժամանակին հայտնաբերել։

















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել