Չինաստանը 243 անգամ ավելացրել է ռուսական ցորենի ներմուծումը
Տնտեսություն
Չինաստանը հուլիսին տարեկան կտրվածքով 243 անգամ ավելացրել է Ռուսաստանից ցորենի ներմուծումը։ Մատակարարումների արժեքը հասել է 4,3 մլն դոլարի՝ նախորդ տարվա նույն ամսվա ընդամենը 17,8 հազար դոլարի դիմաց։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Չինաստանի մաքսային տվյալներին։
Զգալիորեն աճել է նաև ռուսական գարու ներմուծումը․ հուլիսին Չինաստանը դրա գնումներն ավելացրել է գրեթե չորս անգամ՝ հասցնելով 12,1 մլն դոլարի։ Եգիպտացորենի ներմուծումն աճել է ավելի քան մեկ երրորդով՝ հասնելով 16,8 մլն դոլարի, իսկ վարսակի մատակարարումները կրկնապատկվել են՝ կազմելով 2,1 մլն դոլար։
Միաժամանակ որոշ մշակաբույսերի նկատմամբ պահանջարկը նվազել է։ Մասնավորապես, Ռուսաստանից հնդկաձավարի գնումները կրճատվել են 1,4 անգամ՝ մինչև 4,9 մլն դոլար։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել