Հայաստանի գյուղատնտեսությունը 15.3%-ով անկում է գրանցել
Տնտեսություն
2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 15.3% անկում։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Միաժամանակ, նախարարի տվյալներով, Հայաստանի տնտեսությունը շարունակել է արձանագրել բարձր աճ․ ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7%-ով։
Տնտեսության հիմնական ճյուղերից արդյունաբերությունն աճել է 6.4%-ով, շինարարությունը՝ 20%-ով, իսկ առևտրի և ծառայությունների ոլորտը՝ 7.7%-ով։
Հիշեցնենք, որ 2026 թվականի առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում արդեն արձանագրվել էր 11.9% անկում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել