Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ավելի քան 750 զինծառայող վիրավորվել է
Աշխարհ
Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետևանքով վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը գերազանցել է 750-ը։ Այս մասին РИА Новости-ն հայտնում է՝ հղում անելով Պենտագոնի տվյալներին։
Պենտագոնի զեկույցների համաձայն՝ օգոստոսի 19-ի դրությամբ «Էպիկական ցասում» գործողության ընթացքում, որն ավարտվել է մայիսի 5-ին, վիրավորվել է 418 ամերիկացի զինծառայող։
Եվս 339 զինծառայող վիրավորվել է հուլիսի 7-ից հետո, երբ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է իրականացրել Իրանի ուղղությամբ։
Այսպիսով, տարածաշրջանում ռազմական գործողությունների տարբեր փուլերում վիրավորված ամերիկացի զինծառայողների ընդհանուր թիվը հասել է առնվազն 757-ի։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել