Զինվորական ոստիկանությունը զորամասերում լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում. ՊՆ
Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Զինվորական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարությամբ ՊՆ զորամասերում իրականացվում են լայնածավալ ընդհանուր և անհատական կանխարգելիչ միջոցառումներ։
Պարբերաբար անցկացվում է նաև «Խախտող» միջոցառումը, որի նպատակն է ստորաբաժանումներում պահպանել կարգապահությունը, պատշաճ կազմակերպել ներքին ծառայությունը և ապահովել զինծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարումը։
Միջոցառումների շրջանակում վերահսկվում է նաև զորամասերի տարածքում և բնակավայրերում զինվորական համազգեստ կրելու կանոնների պահպանումը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ռազմական ավտոտեխնիկայի անվտանգ շահագործմանը՝ հնարավոր խախտումներն ու միջադեպերը կանխելու նպատակով։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել