Աննա Սեմենովիչին Վենետիկի շքեղ ռեստորանից խնդրել են հեռանալ
Հասարակություն
Ռուս երգչուհի Աննա Սեմենովիչը պատմել է Վենետիկում իր հետ տեղի ունեցած տհաճ միջադեպի մասին։ Նրա խոսքով՝ հյուրանոցային շքեղ ռեստորանում ընթրելիս անձնակազմը մոտավորապես ժամը 22:20-ին սկսել է հասկացնել, որ ժամանակն է հեռանալ՝ առանց խնդրելու հաշիվը բերելով, ապա անջատելով երաժշտությունն ու միացնելով լույսերը։
Սեմենովիչի խոսքով՝ իրենց պատվերի հաշիվը կազմել է գրեթե 100 հազար ռուբլի։ Երգչուհին դժգոհել է, որ այդ կերպ փչացրել են Վենետիկում անցկացրած իր վերջին երեկոն։
Սոցցանցերի օգտատերերից շատերը, սակայն, նշել են, որ ռեստորանը փակվում է ժամը 22:30-ին, ուստի անձնակազմը պարզապես պատրաստվում էր աշխատանքային օրվա ավարտին, գրում է Lenta.ru-ն։
















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել